Հավ՝ խաղողի սոուսով
Բաղադրիչներ
- հավի բդիկ - 6 հատ
- կիտրոն - 1 հատ
- կոճապղպեղ (имбирь) - ըստ ճաշակի
- գինի սպիտակ - 100 գր
- մեղր - 1 ճ/գ
- սոխ - 1 հատ
- խաղող - 400 գր
- բուսայուղ - 3 ճ/գ
- շաքարավազ - 10 գր
- ռեհան չորացրած - 1/2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում ենք կիտրոնի կեղևը, քամում հյութը, այնուհետև քերիչով անցկացնում ենք կոճապղպեղը, ավելացնում մեղրն ու գինին:
- Մարինացված հավը թողնում ենք սառնարանում մոտ մեկ ժամ:
- Հավը տապակում ենք, ապա՝ համեմում ենք աղով ու պղպեղով:
- Սոխը կտրատում ենք, լցնում տապակի մեջ, որից հետո ավելացնում ենք շաքարավազն ու եփում 5 րոպե:
- Սոխի վրա լցնում ենք խաղողը, մարինադն ու եփում 3 րոպե: Այնուհետև խաղողի սոուսը լցնում ենք հավի վրա, ավելացնում ռեհան ու եփում 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Ուտեստը պատրաստ է: Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: