

- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 50 minutes
Հավի բդիկներ՝ շերտավոր խմորի մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հավի բդիկները լվանում, ապա սրբում ենք թղթե անձեռոցիկով: Համեմում ենք աղով, պղպեղով ու սխտորով:
- Շերտավոր խմորը դուրս ենք բերում սառնարանից ու փորձում ենք ստանալ երկար խմորաշերտ, որն էլ իր հերթին բաժանում ենք 1.5 սմ հաստությամբ շերտերի:
- Յուրաքանչյուր բդիկի կաշվի տակ դնում ենք 1 կտոր պանիր:
- Յուրաքանչյուր բդիկ փաթաթում ենք խմորաշերտերով, ապա դնում ենք ձևամանի մեջ:
- Այնուհետև պատում ենք թեթևակի հարած ձվով, քունջութը շաղ ենք տալիս վրան ու 40-50 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Եփում ենք այնքան, մինչև ոսկեգույն դառնան:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ, ոսկորով է, թե ոսկրական է արված?
Բարև Ձեզ, սիրելի Արևիկ, պատրաստված է ոսկորով, սակայն կարելի է նաև ոսկրահան անել։ ։)