- Yield: Անմիջապես
- Cook Time: 45 minutes
Հավով գալանտին
Բաղադրիչներ
- հավ - 2 կգ
- սունկ շամպինիոն - 300 գր
- ձու - 2 հատ
- հաց սպիտակ - 3 կտոր
- միս տավարի (աղացած) - 500 գր
- պղպեղ կարմիր - 1 հատ
- պանիր - 100 գր
- կաթ - 50 մլ
- աղ - ըստ ճաշակի
- մաղադանոս - մի քանի ճյուղ
Քայլերի հաջորդականություն
- Կտրում ենք հավի թևիկները և փոքրիկ դանակի ու ձեռքի օգնությամբ հեռացնում ենք կաշին։
- Միսն ազատում ենք ոսկորներից ու անցկացնում ենք մսաղացով, որից հետո լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, կտրատած սունկը, խորանարդաձև կտրատած պղպեղը, քերած պանիրը, փափկեցրած հացը, տավարի միսը, աղը, պղպեղը, կանաչին ու խառնում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք հավի կաշվի մեջ ու ամրացնում ենք փայտիկներով։
- Հավը դնում ենք ձևամանի մեջ, պատում ենք բուսայուղով ու եփում ենք 45 րոպե նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո կտրատում ենք ու մատուցում։
Առաջին հայացքից բարդ թվացող, սակայն իրականում շատ հեշտ պատրաստվող ուտեստ՝ նախատեսված 6-8 հոգու համար։ Կարելի է մատուցել ցանկացած խավարտի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: