

Հավով ռուլետ
Բաղադրիչներ
- հավ - 1.7-2 կգ
- սունկ շամպինիոն - 150 գր
- մանանեխ՝ հատիկավոր - 1 ճ/գ
- ձու - 1 հատ (սպիտակուց)
- միս տավարի - 300 գր
- սխտոր - 2 ատամիկ
- մաղադանոս
Քայլերի հաջորդականություն
- Հավն ազատում ենք կաշվից և ուղղանկյունաձև տեսք ենք տալիս:
- Սխտորը մանր կտրատում ենք: Սունկը կտրատում ենք, ապա տապակում ենք ոչ շատ ուժեղ կրակի վրա:
- Այնուհետև սունկը լցնում ենք տավարի աղացած մսի վրա, ավելացնում ենք սխտորը, մանանեխն ու կտրատած մաղադանոսը, համեմում ենք աղով, պղպեղով ու խառնում:
- Ստացված զանգվածը լցնում ենք հավի մսաշերտի վրա ու երշիկի տեսք ենք տալիս:
- Փայլաթիթեղով փաթաթում ենք՝ տալով ռուլետի ձև:
- Հավով ռուլետը դնում ենք ձևամանի մեջ և եփում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 1 ժամ, ապա հանում ենք փալաթիթեղն ու ևս 10 րոպե եփում:
Ի դեպ, տավարի մսի փոխարեն կարելի է օգտագործել խոզի, հնդկահավի և նույնիսկ՝ գառան միս:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: