Հնդկահավով ռուլետ
Բաղադրիչներ
- միս հնդկահավի - 900 գր
- խոզապուխտ - 150 գր
- ռեհան չորացրած - 1 թ/գ
- ձիթապտղի յուղ - 1 ճ/գ
- ռեհան - 20 գր
- պանիր - 150 գր
- պղպեղ սև - 1/2 թ/գ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հնդկահավի միսը երկայքնով կտրում ենք, փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և հարվածում ենք այնքան, մինչև մսի կտորների մակերեսները հավասարվեն: Պանիրն ու խոզապուխտը բաժանում ենք բարակ շերտերի:
- Միսը համեմում ենք աղով և ծածկում ենք կանաչ ռեհանի տերևներով:
- Վրան դնում ենք խոզապուխտի կոտրները, իսկ հետո՝ պանրի:
- Միսը փաթաթում ենք ու փորձում ենք վերածել ռուլետի:
- Ռուլետը դնում ենք ձևամանի մեջ դրված ցանցի վրա, պատում ենք ձիթապտղի յուղով, ապա համեմում ենք չորացրած ռեհանով, պղպեղով և աղով:
- Եփում ենք մոտ մեկուկես ժամ 190 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից և թողնում, որ հանգստանա 15 րոպե: Ապա կտրում ենք ու մատուցում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: