- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 2ժ 00 րոպե
- Cook Time: 30 minutes
Ձկով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը լցնում ենք տարայի մեջ, խառնում ենք խմորիչի հետ:
- Կեֆիրը, կաթը, շաքարավազը, աղը կաթսայի մեջ թեթևակի տաքացնում ենք, ապա լցնում ենք ալրային զանգվածի վրա և խառնում ենք, որից հետո ավելացնում ենք կարագը:
- Սկզբում խառնում ենք գդալով, ապա՝ ձեռքերով:
- Ալյուրը շաղ ենք տալիս սեղանի վրա և փորձում ենք ստանալ հարթ, փափուկ ոչ կպչուն խմոր:
- Խմորը դնում ենք խորը տարայի մեջ ու դնում ենք տաք տեղում, որ ուռչի: Խմորը 1-2 ժամ այդպես թողնում ենք, որ իր չափերից 3 անգամ բարձրանա:
- Մինչ խմորը պատրաստ կլինի, պատրաստում ենք միջուկը: Սոխը մաքրում, մանր կտրատում ու տապակում ենք:
- Պահածոյացված ձուկն ազատում ենք հեղուկից ու պատառաքաղով տրորում ենք:
- Ավելացնում ենք սոխն ու խոշոր քերիչով անցկացրած պանիրը:
- Ավելացնում ենք թթվասերն ու խառնում ենք և անհրաժեշտության դեպքում համեմում ենք աղով:
- Խմորը բաժանում ենք ¾ և ¼ մասերի: Վերցնում ենք 25x25 չափի ձևաման և կարագապատում ենք, ապա դնում ենք մեծ խմորագնդից ստացված խմորաշերտը:
- Լցնում ենք միջուկն ու հավասարեցնում ենք, ապա մյուս խմորագնդից ստանում ենք բարակ շերտեր ու ձևավորում կարկանդակը:
- Խմորի ծայրերն ամրացնում ենք, ապա ձվի դեղնուցին ավելացնում ենք 1 թ/գ ջուր և կարկանդակի վերին շերտը պատում ենք ձվով:
- Կարկանդակը 20-30 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
?