- Yield: Անմիջապես
- Prep Time: 60 minutes
Մեղրով թխվածքաբլիթներ առանց ձվի
Բաղադրիչներ
- կարագ - 110 գր (82,5 %)
- մեղր - 100 գր
- ալյուր - 230 գր
- փխրեցուցիչ - 10 գր
- դարչին - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մեղրը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք կրակի վրա, որ հալվի։ Այդ ընթացքում փորձում ենք պատրաստել խմորը, որի համար անհրաժեշտ ալյուրը, փխրեցուցիչը, կտորների բաժանած կարագն ու դարչինը լցնում ենք հարիչամանի մեջ ու հարում ենք։
- Պետք է ստացվի միասեռ փշուրանման զանգված։
- Այնուհետև ստացված զանգվածին ավելացնում ենք հալեցրած մեղրը և խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ ու պլաստիլինի նման զանգված։
- Խմորը փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի մեջ ու 1 ժամ թողնում ենք սառնարանում։ Խմորն այդպես կարելի է պահել 3 օր, իսկ սառցախցիկում՝ նույնիսկ 1 շաբաթ։
- Խմորը դուրս ենք բերում սառնարանից, ձևավորում ենք փոքրիկ գնդիկներ ու դնում ենք պերգամենտով պատված ձևամանի մեջ։
- Եփում ենք 175 աստիճան տաքացրած ջեռոցում այնքան, մինչև վարդագույն դառնան։ Չի կարելի շատ երկար թողնել ջեռոցում, այլապես երկար թխելու դեպքում թխվածքաբլիթները կչորանան։
Ահա և մեր համեղ թխվածքաբլիթները պատրաստ են։ Հեշտ, արագ ու մատչելի։ Կարելի է մատուցել թե՛ տաք, թե՛սառը վիճակում կոճապղպեղով թեյի հետ ։
Վայելում ենք։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat lav stacvec shnorhakalutyun.. Stacvec 19 txvacqablit
Սիրելի Լուիզա, շատ ուրախ ենք, որ լավ է ստացվել։ Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր բաղադրատոմսերից։ ։)