

- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 10 minutes
Մսով ու սնկով տոնական աղցան
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 250 գր
- խոզապուխտ - 250 գր
- անանաս - 200 գր
- սունկ շամպինիոն պահածոյացված - 250 գր
- ընկույզ - 70 գր
- մայոնեզ - 2 ճ/գ
- մաղադանոս - 20 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծաքամիսը եփում ենք, ապա խորանարդաձև կտրատում ենք: Նույն ձևով կտրատում ենք նաև խոզապուխտը:
- Անանասներից երկուսը թողնում ենք զարդարելու համար, իսկ մնացածը խորանարդաձև կտրատում ենք: Կտրատում ենք նաև մարինացված սունկը:
- Աղցանի բոլոր բաղադրիչները լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մայոնեզն ու համեմում ենք աղով ու պղպեղով:
- Ընկույզը մանրացնում ենք, ապա լցնում ենք աղցանի մեջ:
- Աղցանը լավ խառնում ենք, ապա զարդարում ենք անանասի, սնկի, խոզապուխտի կտորներով և կանաչիով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
lavna like kllass
Սիրելի Կարինե, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել: 🙂
Կարող ենք սովորական անանաս օգտագործել պահածոյացվածի փոխարեն?
Սիրելի Մարինե, կարող եք օգտագործել նաև ոչ պահածոյացված անանաս։ ։)