- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 4ժ 00 րոպե
Նարնջով ու շոկոլադով աղանդեր
Բաղադրիչներ
- նարնջի կեղև - 250 գր
- շաքարավազ - 250 գր
- ջուր - 150 մլ
- շոկոլադ սև - 150-200 գր
Քայլերի հաջորդականություն
- Նարնջի կեղևը բաժանում ենք մի քանի մասի:
- Կեղևը լցնում ենք եռացրած ջրով լի կաթսայի մեջ և 5 րոպե եփում ենք՝ հասցնելով եռման աստիճանի: Գործողությունը կրկնում ենք ևս 2 անգամ դառնությունից ազատվելու համար:
- Այնուհետև վերցնում ենք 250 գր շաքարավազն ու 150 մլ եռացրած ջուրը, լցնում ենք կաթսայի մեջ ու խառնում, ապա ավելացնում ենք նարնջի կեղևն ու եփում այնքան, մինչև հեղուկը ներծծվի: Դրա համար պահանջվում է մոտ 20-30 րոպե՝ կախված կրակից ու կաթսայի չափերից:
- Նարնջի կեղևը դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 3-4 ժամ թողնում ենք:
- Շոկոլադը հալեցնում ենք, և նարնջի կեղևների ծայրերը թաթախում ենք շոկոլադի մեջ:
- Ապա նորից դնում ենք յուղաթղթի վրա և ձևավորում ենք ըստ ցանկության կոկոսի քերուկով, քունջութով, նուշով:
Նուրբ, թեթև ու համեղ աղանդերը դուր կգա ոչ միայն փոքրերին, այլև մեծերին: Վայելեք:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: