- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Նուշով և կաթնային շոկոլադով տարտ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը հարում ենք շաքարավազի հետ։ Ալյուրը խառնում ենք կակաոյի փոշու և մանր կտրատած ընկույզի հետ։ Այս երկու զանգվածները խառնում ենք ու փորձում ստանալ առաձգական խմոր։
- Խմորը վերածում ենք գնդի, փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 15 րոպե պահում ենք սառնարանում։
Պատրաստում ենք ընկուզային զանգվածը, որի համար անհրաժեշտ նուշը շաքարավազի ու աղի հետ հարում ենք բլենդերով։ Ապա ավելացնում ենք բուսայուղն ու խառնում ենք։
- Խմորը հանում ենք սառնարանից, վերցնում ենք 21-23սմ տրամագծով ձևաման և խմորը ձեռքերով փորձում ենք բացել։
- Եփում ենք 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այնուհետև դուրս ենք բերում և թողնում ենք, որ սառչի։
Շոկոլադը բաժանում ենք կտորների, ապա ավելացնում ենք սերուցքն ու կաթը և հասցնում ենք եռման աստիճանի։ Ավելացնում ենք ձուն ու թեթև հարում ենք։ Ստացվում է ոչ պինդ զանգված։
- Ընկուզային զանգվածը լցնում ենք արդեն պատրաստ խմորաշերտի վրա։
- Վրան լցնում ենք շոկոլադե կրեմը։
- Եփում ենք 25-30 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: