Նուտելլայով չիզքեյք
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- թխվածքաբլիթ - 200 գր
- կարագ - 80 գր
- Միջուկի համար՝
- պանիր սերուցքային - 800 գր
- սերուցք (33% յուղ.) - 150 մլ
- շաքարավազ - 150 գր
- ձու - 3 հատ
- նուտելլա - 160 գր
- Գանաշի համար՝
- շոկոլադ - 100 գր
- սերուցք (33% յուղ.) - 60 մլ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները բլենդերի օգնությամբ հարում ենք։
- Ավելացնում ենք փափկած կարագն ու խառնում ենք, որից հետո լցնում ենք ձևամանի մեջ ու եփում 10 րոպե 160 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Սերուցքային պանիրը, շաքարավազն ու սերուցքը հարում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։ Ապա կամաց-կամաց ավելացնում ենք ձուն և վանիլային շաքարը։ Փորձում ենք շատ չհարել, որպեսզի օդ չներթափանցի ու չիզքեյքը չփչանա։
- Պանրային զանգվածի 1/3 մասն առանձնացնում ենք ու ավելացնում նուտելլա։ Ստացված սպիտակ զանգվածը լցնում ենք խմորաշերտի վրա ու հավասարապես տարածում։
- Նուտելլայով զանգվածը լցնում ենք վրան և նույնպես հավասարապես տարածում ենք։
- Ձևամանը դնում ենք եռացրած ջրով լի ձևամանի մեջ ու տեղադրում 160 աստիճան տաքացրած ջեռոցում ու եփում ենք մոտ 1 ժամ։
Պատրաստ լինելուց հետո մոտ 40 րոպե թողնում ենք ջեռոցում, որից հետո հանում ենք ու թողնում, որ սառչի սենյակային պայմաններում։ Հաջորդիվ 4 ժամ թողնում ենք սառնարանում։
Պատրաստում ենք գանաշը, որի համար անհրաժեշտ սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, ապա շոկոլադը մանր կտրատում ենք ու ավելացնում սերուցքին։
- Գանաշը լցնում ենք սառած չիզքեյքի վրա ու հավասարապես տարածում ենք։ Այնուհետև 20-30 րոպե պահում ենք սառնարանում։
Չիզքեյքը կտրում ենք ջրով թրջած դանակով ու մատուցում։ Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: