

Շոկոլադե դեսերտ
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 400 գր ( 70% )
- սերուցք (33% յուղ.) - 200 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- ջուր - 40 գր
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը բաժանում ենք ոչ շատ մանր կտորների, լցնում ենք տոպրակի կամ հրուշակեղենային պարկի մեջ։ Ապա խորը տարայի մեջ լցնում ենք եռացրած ջուր, և շոկոլադը պահում ենք մեջն այնքան, մինչև հալվի։
- Սերուցքը դնում ենք կրակի վրա ու հասցնում եռման աստիճանի։
- Ձվի դեղնուցներն առանձնացնում ու լցնում ենք առանձին տարայի մեջ, ապա ավելացնում ենք 40 գր տաք ջուր ու պատառաքաղի օգնությամբ հարում ենք՝ ստանալով փրփրանման զանգված։
- Ձվի զանգվածը լցնում ենք հարիչամանի մեջ ու հարում ենք։
- Ավելացնում ենք հալեցրաքծ շոկոլադն ու կրկին հարում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք սերուցքն ու շարունակում ենք հարել։
- Ձևամանը (նախընտրելի է օգտագործել ուղղանկյունաձև ձևաման) պատում ենք պերգամենտով, և ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ։ Վրան շաղ ենք տալիս խոշոր աղն ու մեկ գիշեր թողնում ենք սառնարանում։
- Մեր համեղ դեսերտը պատրաստ է։
Եթե սիրում ենք տրյուֆել կոնֆետներ, ապա այս նուրբ ու բերանում հալչող դեսերտը Ձեզ համար է։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ներեցեք, կարելի է 26%֊անոց սերուցքով պատրաստել
26 % յուղայնություն ունեցող սերուցքը չի պնդանա, այդ պատճառով պետք է օգտագործել բարձր յուղայնությամբ, որպեսզի ստանանք ցանկալի պնդությամբ ու համեղ դեսերտ։ ։)