Սմբուկով հավ՝ չինական ձևով
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 800 գր
- սոյայի սոուս - 60 մլ
- շաքարավազ - 3 ճ/գ
- քունջութ - 1 թ/գ
- սխտոր - 1 ատամիկ
- սմբուկ - 900 գր
- գինու քացախ - 60 մլ
- կոճապղպեղ (имбирь) - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսն ու սմբուկը կտրատում ենք:
- Հավի կրծքամիսը տապակում ենք բուսայուղի մեջ:
- Սմբուկը լցնում ենք նույն կաթսայի մեջ, որտեղ տապակվում էր հավի կրծքամիսը, ավելացնում ենք կոճապղպեղ, սխտոր, 60 մլ ջուր և հասցնում ենք եռման աստիճանի: Տապակը փակում ենք կափարիչով, և սմբուկը տապակում ենք այնքան, մինչև հեղուկը ներծծվի:
- Առանձին տարայի մեջ խառնում ենք սոյայի սոուսը, քացախը, քունջութը, ալյուրը, աղն ու պղպեղը: Հավի կրծքամիսն ու սմբուկը խառնում ենք, վրան լցնում ենք սոուսն ու տապակում այնքան, մինչև սոուսը պնդանա:
Ուտեստը կարելի է մատուցել բրնձի հետ:
Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ ինչքան ալյուր?
Սիրելի Անի, ալյուրի հստակ չափ չկա, կարող եք աչքաչափով ավելացնել պինդ սոուս ստանալու համար: 🙂
Շնորհակալություն