- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60-120 minutes
Սրճային բեզե շոկոլադե ջնարակով
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- սուրճ լուծվող - 1 թ/գ
- շոկոլադ սև - 100 գր (56 %)
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձվի սպտակուցը, շաքարավազն ու սուրճը հարում ենք այնքան, մինչև ստանանք պինդ զանգված։
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, բեզեն լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և փորձում ենք ստանալ շրջանաձև բեզեներ։ Եփում ենք 1-2 ժամ 100 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո բեզեները սառեցնում ենք։
- Պատրաստում ենք շոկոլադե գանաշը, որի համար անհրաժեշտ շոկոլադը բաժանում ենք կտորների, լցնում ենք տարայի մեջ՝ ավելացնելով նաև սերուցքը։
- Շոկոլադը հալեցնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի, ապա թողնում ենք, որ մի փոքր սառչի։
- Բեզեներից մեկը պատում ենք գանաշով և ծածկում ենք մյուս շերտով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
schat hetaqrqir txvacqablit er :schnorakalutyun
Սիրելի Կարինա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)