Վիեննական շոռակարկանդակ
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 170 գր
- կարագ - 80 գր
- Միջուկի համար՝
- կարագ - 90 գր
- շաքարավազ - 180 գր
- վանիլային շաքարափոշի - 1 ճ/գ
- ձու - 6 հատ
- կաթնաշոռ - 800 գր
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները հարում ենք բլենդերի օգնությամբ:
- Ավելացնում ենք փափկած կարագն ու խառնում ենք: Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ:
- Ձևամանը դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցում և եփում 10 րոպե:
- Պատրաստում ենք միջուկը: Կարագը հարում ենք շաքարավազի և դեղնուցի հետ, մինչև ստացվի կրեմային զանգված:
- Կաթնաշոռը անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք կարագ և խառնում ենք ՝ վերածելով միասեռ զանգվածի:
- Հարում ենք սպիտակուցները:
- Հարած սպիտակուցները լցնում ենք կաթնաշոռային զանգվածի մեջ՝ զգուշորեն խառնելով:
- Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ:
- Դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցում ու եփում 50-60 րոպե: Այնուհետև 40 րոպե թողնում ենք կիսաբաց ջեռոցում, ապա հանում ենք ու թողնում, որ սառչի սենյակային պայմաններում: Շոռակարկանդակը 4-8 ժամ թողնում ենք սառնարանում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: