- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Տավարի փափկամիս լոլիկի մածուկով
Բաղադրիչներ
- միս տավարի - 1 կգ
- գազար - 1 հատ
- սխտոր - 4 ատամիկ
- սոխ - 2 հատ
- նեխուր - 2 ցողուն
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- գինի կարմիր - 200 մլ
Քայլերի հաջորդականություն
- Տավարի միսը բաժանում ենք միջին չափի կտորների։ Սոխը, գազարն ու նեխուրը խոշոր, իսկ սխտորը մանր կտրատում ենք։
Տապակի մեջ լցնում ենք 2 ճ/գ բուսայուղ ու միսը բոլոր կողմերով տապակում ենք։
- Պատրաստ լինելուց հետո լցնում ենք ափսեի մեջ։ Տապակի մեջ լցնում ենք սոխը, նեխուրն ու գազարը և 3-4 րոպե խառնելով տապակում ենք։
- Ավելացնում ենք լոլիկի մածուկն ու խառնելով տապակում ենք։
- Լցնում ենք գինին ու անընդհատ խառնում՝ հասցնելով եռման աստիճանի։ Երկու զանգվածները լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք սխտորն ու այնքան ջուր, որպեսզի այն կիսով չափ ծածկի կաթսայի պարունակությունը և խառնումե ենք։
- Ավելացնում ենք մի քիչ աղ ու շաքարավազ, հասցնում ենք եռման աստիճանի, ապա հանում ենք կրակի վրայից ու մոտ 2 ժամ եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: