

Տեֆտելիներ ջեռոցում
Բաղադրիչներ
- հնդկահավ - 800 գր
- սոխ - 2 գլուխ
- սխտոր - 3 ատամիկ
- մաղադանոս - 1 կապ
- հաց սպիտակ - 1 հատ
- կաթ - 50 մլ
- սերուցք (յուղայնությունը՝ 10%) - 50 մլ
- թթվասեր 15 % յուղ. - 150 գր
- սամիթ - 2 ճ/գ
- աղ - 1 պտղունց
- աղացած սև պղպեղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Հացը կտրտում ենք խորանարդաձև ու թաթախում ենք կաթի մեջ: Ապա մանր-մանր կտրտում ենք սոխը:
- Կտրտում ենք մաղադանոսը:
- Մսի վրա ավելացնում ենք սոխը, մաղադանոսը, կաթի մեջ թրջած հացը, ճզմած սխտորը, աղն ու պղպեղն ըստ ճաշակի:
- Այնուհետև ձեռքերով ֆարշը վերածում ենք կպչուն զանգվածի, որպեսզի գնդիկներն ավելի հեշտ պատրաստվեն: Թաց ձեռքերով պատրասում ենք տեֆտելիները և տեղադրում հրակայուն ձևամանի մեջ:
- Սերուցքը, թթվասերը, սամիթը խառնում ենք ու համեմում աղ ու պղպեղով:
- Սոուսը լցնում ենք տեֆտելիների վրա:
- Ծածկում ենք նրբաթիթեղով և 40 րոպե եփում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Տեֆտելիները պատրաստ են: Մատուցում ենք տաք վիճակում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: