- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Տոնական կեքսեր
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 150 գր
- ձու - 3 հատ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- ալյուր - 200-250 գր
- նարինջ - 3 հատ
- Կրեմի համար՝
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 50 մլ
- ձվի սպիտակուց - 2 հատ
- աղ կիտրոնի - 1/2 թ.գ
Քայլերի հաջորդականություն
- Նարինջը կեղևահանում ու կտրատում ենք:
- Կարագը տրորում ենք շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք ձուն և խառնում ենք:
- Ավելացնում ենք նարնջի կտորներն ու խառնում ենք:
- Ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը և փորձում ենք ստանալ ոչ շատ պինդ խմոր:
- Խմորը լցնում ենք կեքսերի համար նախատեսված ֆորմաների մեջ և 25 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Շաքարավազը լցնում ենք ջրի մեջ ու եփում ենք միջին կրակի վրա մոտ 25 րոպե:
- Որպեսզի պարզ լինի արդյոք շաքարահյութը պատրաստ է, թե ոչ մի քիչ շաքարահյութ ենք լցնում սառը ջրի մեջ ու եթե ստանում ենք գնդիկ, ուրեմն պատրաստ է:
- Սպիտակուցները հարում ենք՝ վերածելով փրփրանման զանգվածի: Լավ հարելու համար կարող ենք ավելացնել 1 պտղունց աղ, որը կօգնի ստանալ պինդ սպիտակուցային զանգված:
- Սպիտակուցային զանգվածին ավելացնում ենք տաք շաքարահյութը և 10-15 րոպե հարում ենք: Այնուհետև ավելացնում ենք կիտրոնաթթուն ու շարունակում ենք հարել ևս 5 րոպե:
- Արդեն սառած կեքսերի վրա քսում ենք կրեմը:
- Կարող եք զարդարել ըստ ցանկության ու ճաշակի և մատուցել:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ հեշտ պատրաստվեց և շատ համեղ է:
Սիրելի Քրիստինա, շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել։ Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր առաջարկած բաղադրատոմսերից։ ։)