

Տորթ «Իմաստուն հրեա»
Բաղադրիչներ
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 270 գր
- վանիլային շաքարափոշի - 1 թ/գ
- ալյուր - 225 գր
- ընկույզ - 50 գր
- չիր ծիրանի - 70 գր
- կակաչի սերմ(мак) - 30 գր
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ - 400 գր
- կարագ - 200 գր
- Թթվասեր 25-30% յուղ. - 300 գր
- շաքարաջուր - 200 մլ
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները հարում ենք շաքարավազի մի մասի հետ:
- Այնուհետև դեղնուցները հարում ենք վանիլային շաքարավազի հետ այնքան, մինչև սպիտակ զանգված դառնա:
- Ստացված երկու զանգվածները խառնում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով ալյուրը:
- Խմորը հավասարապես բաժանում ենք երեք մասի: Առաջինի մեջ լցնում ենք ընկույզը և խառնում:
- Մյուսի մեջ լցնում ենք մանր կտրատած ծիրանաչիրը:
- Երրորդի մեջ ավելացնում ենք կակաչի սերմերը:
- Խմորները լցնում ենք ձևամանների մեջ ու թխում 20-25 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Եփվելու ընթացքում պատրաստում ենք կրեմը, որի համար կարագն ու խտացրած կաթը հարում ենք, ապա ավելացնում թթվասերն ու շարունակում հարել այնքան, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
- Զգուշորեն կտրատում ենք խմորի ծայրերն ու հարում բլենդերով: Խմորաշերտերը թրջում ենք շաքարաջրով, ապա՝ կրեմապատում: Կողքերը պատում ենք խմորով, իսկ վրայի շերտը զարդարում ենք ավելացած կրեմով ու շոկոլադով: Տորթը 30 րոպե դնում ենք սառնարանում, ապա մատուցում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
vortexic karox em gnel kakachi sermer
Սիրելի Նարինե, կակաչի սերմ կարող եք ձեռք բերել սուպերմարկետներից կամ համեմունքի խանութներից։ ։)
hamemunqi xanutnerum harcerel em chka asecin vor Hayastanum argelvac e vacharq@, karox eq asel konkret vor xanutneric ev supermarketic karox em gnel