

Տորթ «Ռահաթ»
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 6 հատ
- շաքարավազ - 385 գր
- գետնանուշ - 300 գր
- օսլա (крахмал) - 3 ճ/գ
- ջուր - 50 գր
- խտացրած կաթ - 2 ճ/գ
- կարագ - 150 գր
- վանիլին
- ջեմ խնձորի - 2-3 ճ/գ
- կակաոյի փոշի - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Գետնանուշը բովում ենք տապակի մեջ կամ ջեռոցում, ապա հեռացնում ենք կեղևն ու բլենդերով մանրացնում ենք:
- Տորթը կազմված է 3 սպիտակուցային շերտից: Առաջին շերտի համար ձվի 2 սպիտակուցը հարում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով 100 գր շաքարավազը:
- 4 ճ/գ գետնանուշին ավելացնում ենք 1 ճ/գ օսլա, ապա լցնում ենք սպիտակուցային զանգվածն ու լավ խառնում ենք:
- Յուղաթղթի վրա զգուշորեն լցնում ենք բեզեն ու եփում ենք 120-130 րոպե 160 աստիճան ջերմությամբ: Պետք է ստացվի ոչ շատ չոր շերտ: Նույն ձևով պատրաստում ենք մյուս երկու շերտերը:
- Այժմ պատրաստում ենք սերուցքային կրեմը, որի համար 50 գր ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք 85 գր շաքարավազը: Եռալուց հետո ավելացնում ենք խտացրած կաթն ու 10 րոպե եփում ենք թույլ կրակի վրա: Ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի:
- Հարում ենք փափկած կարագն ու գդալով կամաց-կամաց ավելացնում ենք սառած անուշահյութը և վանիլինը:
- Կրեմի 2/3 մասը դնում ենք մի կողմ, իսկ մնացած մասին ավելացնում ենք կակաո:
- Տորթի ստորին շերտը պատում ենք սերուցքային կրեմով, երկրորդ շերտը՝ խնձորի պտղահյութով:
- Տորթի վերին շերտը պատում ենք շոկոլադե կրեմով, կողքի հատվածները զարդարում ենք գետնանուշով:
- Ահա և պատրաստ է մեր տորթը:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: