Տորթ «Սիրո տնակ»
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 15 հատ
- կաթնաշոռ - 350 գր
- շաքարի փոշի - 100 գր
- շոկոլադ սև - 150 գր
- կաթ - 150 մլ
- կարագ - 170 գր
- դեղձ - 4 հատ
- սերուցք՝ յուղ. 30% և ավ. - 120 մլ
Քայլերի հաջորդականություն
- Կաթը լցնում ենք տարայի մեջ, և թխվածքաբլիթները մոտ կես րոպե թողնում ենք կաթի մեջ։
- Դեղձի հյութի հատիկները դնում ենք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի դուրս գա ավելորդ հեղուկը։
- Կաթնաշոռը հարում ենք կարագի և շաքարի փոշու հետ։
- Թխվածքաբլիթները դասավորում ենք փայլաթիթեղի վրա երեք շարքով, ապա վրան հավասարապես տարածում ենք կաթնաշոռային կրեմը։
- Կենտրոնում դնում ենք դեղձի հատիկները։
- Կրեմի մնացած մասը տարածում ենք դեղձի հատիկների վրա և փայլաթիթեղի օգնությամբ ստանում ենք տնակ, որից հետո 3-4 ժամ թողնում ենք սառնարանում։
Պատրաստում ենք գանաշը, որի համար անհրաժեշտ շոկոլադը մանր կտրատում ու լցնում ենք խորը թասի մեջ։ Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, ապա ավելացնում ենք շոկոլադի վրա և խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված։
- Թխվածքաբլիթներով տնակը դուրս ենք բերում սառնարանից և պատում ենք գանաշով։
- Տորթը կրկին դնում ենք սառնարանի մեջ՝ թողնելով այնտեղ 20-30 րոպե, որից հետո հանում ենք, կտրում ու մատուցում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: