- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
Ազնվամորիով ու սերուցքով դեսերտ 30 րոպեում
Բաղադրիչներ
- սերուցք (33% յուղ.) - 200 մլ
- ազնվամորի - 1 բաժակ
- շաքարավազ - 1/3 բաժակ
- թխվածքաբլիթ - 6 հատ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
- անանուխ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները ձեռքերով մանրացնում ենք։
- Թխվածքաբլիթը լցնում ենք թափանցիկ գավաթների մեջ։
- Սերուցքը լցնում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու շաքարի փոշին։
- Հարում ենք այնքան, մինչև վերածվի պինդ զանգվածի։ Դրա համար պահանջվում է մոտ 5 րոպե։
- Թխվածքաբլիթների շերտին ավելացնում ենք սերուցքը։
- Այնուհետև դնում ենք ազնվամորու շերտը։ Ազնվամորին պետք է լինի չոր, հակառակ դեպքում հյութը դուրս կգա և դեսերտի տեսքը կփչացնի։
- Լցնում ենք սերուցքի մյուս շերտը, վրան շարում ենք ազնվամորիները, զարդարում ենք շաքարի փոշիով ու անանուխի տերևներով։
Բաժակներով դեսերտները շատ տարածված են, քանի որ շատ ժամանակ չեն պահանջում պատրաստելու համար։
Այս բաղադրատոմսը նախատեսված է 3 հոգու համար։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: