- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 60-80 minutes
- Cook Time: 8-10 minutes
Ազնվամորիով և կիտրոնով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 30 գր
- ալյուր - 30 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 0,5 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 0,5 ճ/գդ
- կիտրոն - 0,5 թ/գդ (կեղև)
- Ազնվամորիով կոնֆիտյուրի համար՝
- ազնվամորի - 100 գր (խյուս)
- շաքարավազ - 30 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- ժելատին - 3 գր
- Ազնվամորիով մուսսի համար՝
- շաքարավազ - 50 գր
- ազնվամորի - 150 գր (խյուս)
- հյութ կիտրոնի - 35 գր
- ժելատին - 7,5 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 180 մլ
- Կիտրոնով մուսսի համար՝
- հյութ կիտրոնի - 75 գր
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 250 գր
- ժելատին - 12 գր
- շոկոլադ սպիտակ - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 180 մլ
- Հայելանման ջնարակի համար՝
- կաթ - 125 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 125 մլ
- ժելատին - 8 գր
- շոկոլադ սպիտակ - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք։ Յուղաթղթի վրա կարագ ենք քսում և դնում տապակի մեջ։ Յուղաթղթի վրա ենք դնում (առանց ներքևի հատվածի) 16 սմ տրամագծով ձևամանը։ Ձուն շաքարավազի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք։
Ավելացնում ենք կիտրոնահյութն ու կեղևը, մաղած ալյուրն ու օսլան։ Զգուշորեն թիակով խառնում ենք։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և հավասարեցնում ենք, թխում ենք 8-10 րոպե, այնուհետև ջեռոցից հանում ենք և սառեցնում։
- Կոնֆիտյուր.
ժելատինը թրջում ենք։ Ազնվամորիի խյուսը շաքարավազի և կիտրոնահյութի հետ խառնում ենք։ Դնում ենք կրակի վրա և տաքացնում ենք մինչև շաքարավազը լուծվի, այնուհետև կրակից վերցնում ենք, ավելացնում ժելատինը և խառնում ենք։ Ջեմը սառցախցիկում սառեցնում ենք` մինչև թեթևակի թանձրանա։
Բիսկվիթը դնում ենք այն ձևամանի մեջ, որի մեջ թխվել է, և վրան ենք լցնում ազնվամորիով ջեմը։ Կրկին սառցախցիկն ենք տեղափոխում։
Ազնվամորիով մուսս.
ժելատինը ջրում թրջում ենք։ 150 գր ազնվամորիի խյուսը շաքարավազի և կիտրոնահյութի հետ խառնում ենք։ Դնում ենք կրակի վրա և տաքացնում ենք մինչև շաքարավազը լուծվի, այնուհետև կրակից վերցնում ենք, ավելացնում ժելատինը և խառնում ենք։ Սենյակային ջերմաստիճանի ենք բերում, լցնում ենք մաղի մեջ, որպեսզի կորիզներից ազատվենք։
- Սերուցքը հարում ենք մինչև պնդանա։
- Այնուհետև սերուցքն ազնվամորիով մուսսի հետ խառնիչով խառնում ենք և տեղափոխում 14 սմ տրամագծով ձևամանի մեջ, որից հետո տեղափոխում ենք սառցախցիկի մեջ, որպեսզի պնդանա։
- Սպիտակ շոկոլադով կիտրոնային մուսս.
Ժելատինը թրջում ենք։ Ձվի դեղնուցները կիտրոնահյութի, կեղևի և 100 գր շաքարավազի հետ խառնում ենք, դնում ենք թույլ կրակի վրա, և անընդհատ խառնելով եփում ենք, մինչև թեթևակի թանձրանա (կարող ենք կիտրոնով քուրդի պես եռման աստիճանի հասցնել)։
Կրակից վերցնում ենք։
- Ավելացնում ենք մանրացված շոկոլադը, խառնում ենք, ավելացնում ենք ժելատինը և ևս մեկ անգամ լավ խառնում ենք։
- Սառեցնում ենք (մինչև սենյակային ջերմաստիճանի դառնա)։ 150 գր շաքարավազով և 3 ճ/գդ ջրով օշարակ ենք եփում (մինչև 117 աստիճանի ենք հասցնում)։
Քանի դեռ օշարակը եփվում է, զուգահեռ սպիտակուցները աղի հետ հարում ենք մինչև փրփուր ստանանք։ Առանց հարիչն անջատելու, տաք օշարակը բարակ շիթով լցնում ենք։ Հարում ենք այնքան, մինչև մերենգան սենյակային ջերմաստիճանի դառնա` մոտ 10 րոպե։
- Սառած մերենգան խառնում ենք կիտրոնային կրեմի հետ։
- Սերուցքը առանձին հարում ենք և լցնում ենք մուսսի մեջ։
- Սկսում ենք տորթը հավաքել:
18 սմ բացվող ձևամանի մեջ (շրջած ) յուղաթուղթ կամ սննդային փաթեթ ենք դնում։
Լցնում ենք կիտրոնային մուսսի կեսը։
- Այնուհետև ազնվամորիով մուսը մեջտեղի հատվածում ենք դնում։ Գրեթե մնացած ամբողջ մուսսը լցնում ենք վրան։
- Թեթևակի սեղմելով վրան ենք դնում ջեմով բիսկվիթը` ջեմի մասը դեպի ներքև։
Առնվազն 4 ժամով տեղափոխում ենք սառցախցիկի մեջ։
- Հայելանման ջնարակ.
Ժելատինը թրջում ենք։ Սերուցքը կաթի հետ եռացնում ենք (անհրաժեշտության դեպքում փոշու տեսքով գունանյութ ենք ավելացնում)։
- Կաթնային խառնուրդի մեջ ենք լցնում սպիտակ շոկոլադն ու քամած ժելատինը։ Դանդաղ և շրջանաձև շարժումներով մի ուղղությամբ խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Աշխատում ենք ջնարակի մեջ պղպջակներ չառաջանան, եթե, այնուամենայնիվ, պղպջակներ են առաջացել, կաթսայով սեղանին հարվածում ենք, որպեսզի օդը դուրս գա միջից։
- Տորթը դնում ենք ցանցի վրա և վրան ջնարակ ենք լցնում (մինչև 40 աստիճան սառեցված)։ Չենք հավասարեցնում, թողնում ենք ջնարակը ինքն իրեն ծորա։
Տորթը դնում ենք սառնարանը, որպեսզի ջնարակը սառչի։
- Ըստ ցանկության ձևավորում ենք։
- Խորհուրդներ.
Ցանկացած ջնարակ պետք է լցնել սառեցված մակերևույթի վրա, իսկ ջնարակի ջերմաստիճանը պետք է 45-47 աստիճան լինի, 50 աստիճանից բարձր չպետք է լինի։
Որպեսզի գեղեցիկ ստացվի, ջնարակը միշտ փոքր-ինչ շատ ենք պատրաստում։
Տորթի վրա լցնելուց առաջ լավ կլինի ջնարակը մաղել, որպեսզի շաքարավազի չլուծված հատկներ չմնան։
Հայելանման ջնարակի համար մեծ նշանակություն ունի հարթ մակերևույթը։ Այդ պատճառով էլ տորթերը շրջած են հավաքում։
Ջնարակը չպետք է հաստ շերտով լինի։ Ջնարակի մնացորդները հավաքում են, սննդային փաթեթով ծածկում և սառնարանում պ
Ի դեպ, տորթը կարող ենք շոկոլադե ժապավենով և շոկոլադե դեկորով ձևավորել։ Ինչպես տեսաք, կիտրոնով տորթ պատրաստելը այնքան էլ բարդ չէ, որքան թվում է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: