- Yield: 23 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Ազնվամորիով շոկոլադե ժելե
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Այս աղանդերն օգտակար է, քանի որ պատրաստվում է ազնվամորիով, իսկ ագարը բնական ծագում ունի։
Ազնվամորին, ջուրը, 3 ճ/գդ շաքարավազը և 2/3 թ/գդ ագարը լցնում ենք ամանների մեջ։ Ազնվամորին դնում ենք կաթսայի մեջ, վրան ջուր ենք լցնում և հասցնում ենք եռման աստիճանի (կարող ենք թեթևակի ճզմել):
Այնուհետև ազնվամորին լցնում ենք մեկ այլ կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազը, ագարը, դնում ենք կրակի վրա և 1-2 րոպե անընդհատ խառնելով եռացնում ենք:
Պատրաստված զանգվածի մի մասը լցնում ենք ամանի մեջ և 7-10 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկի մեջ։ Մնացած զանգվածը ծածկում ենք, որպեսզի տաք մնա։ Ջերմաստիճանը պետք է 40 աստիճանից բարձր լինի, որպեսզի ժելեն ժամանակից շուտ չպնդանա։
- Շոկոլադե ժելեի բոլոր բաղադրիչները՝ կակաոն, կաթը, 2 ճ/գդ շաքարավազը և 1/3 թ/գդ ագարը, լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա ու 1-2 րոպե անընդհատ խառնելով եռացնում։ Շոկոլադե զանգվածը լցնում ենք սառնախցիկում պնդացած ազնվամորիով զանգվածի մեջ և ևս 10 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։ Եթե շոկոլադե ժելեն պնդացել է, ապա վրան ենք լցնում դեռ ջրիկ վիճակում գտնվող ազնվամորիով զանգվածը և կրկին 10 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկի մեջ։
- Պատրաստ է։ Պնդացած ժելեի ամանը 10-15 վայրկյանով դնում ենք տաք ջրի մեջ, այնուհետև ամանը շրջում ենք և շերտավոր ժելեն հանում։ Աղանդերը պատրաստ է։
Շատ համեղ ազնվամորիով շոկոլադե ժելե , որը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: