- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 60-70 minutes
Աղանդեր «Բրազիլական»
Բաղադրիչներ
- «Ջոկոնդա» սրճային բիսկվիթի համար՝
- ալյուր նուշի - 25 գր
- շաքարի փոշի - 25 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարավազ - 30 գր
- ալյուր - 23 գր
- սուրճ լուծվող - 2 գր
- Սրճային մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 135 գր
- ժելատին - 2 գր
- կոնյակ - 10 մլ
- կաթ - 60 գր
- սուրճ լուծվող - 6 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- շաքարավազ - 20 գր
- Կարամելային մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 260 գր
- ժելատին - 4 գր
- կոնյակ - 10 մլ
- վանիլին - 3 գր
- շաքարավազ - 43 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- շաքարավազ - 15 գր
- ջուր - 10 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- Օշարակի համար՝
- ջուր - 5 ճ/գդ
- կոնյակ - 15 մլ
- շաքարավազ - 5 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք սրճային «Ջոկոնդա» բիսկվիթը:
Ջեռոցը 230 աստիճան տաքացնում ենք: Սրճի գնդիկները փոշիացնում ենք և ալյուրի հետ մաղում: Նուշի ալյուրը, շաքարի փոշին, դեղնուցներն ու սպիտակուցները հարում ենք մինչև սպիտակելը: Սպիտակուցները շաքարավազի հետ հարում ենք մինչև կայուն փրփուրի վերածվելը: Մերենգայի ½-ը խառնում ենք հարած զանգվածին:
Ավելացնում ենք ալյուրի խառնուրդը և զգուշությամբ հարում: Ավելացնում ենք մերենգայի մյուս կեսը: Խմորը տարածում ենք 23 х 23 սմ յուղաթղթի կամ սիլիկոնե փոքր գորգի վրա և թխում 7 րոպե:
- Պատրաստում ենք սրճային մուսսը: Ժելատինը թրջում ենք սառը ջրում: Դեղնուցները, շաքարավազն ու սուրճը խառնում ենք: Կաթը տաքացնելով հասցնում ենք եռման ու բարակ շիթով լցնում դեղնուցայի զանգվածի մեջ՝ վերջինս անընդհատ խառնելով: Խառնուրդը ցնում ենք կաթսայի մեջ ու մարմանդ կրակին անընդհատ խառնելով հասցնում 82 աստիճանի: Կրակից վերցնում ենք, ավելացնում ժելատինը և խառնում այնքան, մինչև լրիվ լուծվի: Թողնում ենք մուսսը հովանա, հետո լցնում ենք կոնյակը: Սերուցքը հարում ենք մինչև կայուն փրփուրի վերածվելը, ինչից հետո խնամքով խառնում սրճային մուսսին:
- Տախտակի կամ հարթ տապակի վրա թափանցիկ թաղանթ ենք փռում: Աղանդերի օղակներով բիսկվիթից շրջաններ ենք կտրում՝ յուրաքանչյուր աղանդերի համար երկուական: Օղակները շարում ենք թաղանթի վրա, մեջը լցնում սրճային մուսսը: Բիսկվիթե շրջանները տոգորում ենք օշարակով, դնում մուսսի վրա և տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք կարամելային մուսսը: Ժելատինը ջրում թրջում ենք: Փոքր կաթսայի մեջ 125 գր սերուցքը վանիլինի հետ խառնում ենք, տաքացնելով հասցնում եռման: Մեկ այլ կաթսայի մեջ խառնում ենք շաքարավազն ու կիտրոնի հյութը: Շաքարավազը միջին ուժգնության կրակին տաքացնում ենք այնքան, մինչև դառնա բաց գույնի կարամել: Ավելացնում ենք տաք սերուցքը, բայց շատ զգուշությամբ, քանի որ խառնուրդը կարող է ցայտել: Խառնում ենք մինչև համասեռ դառնալը, ավելացնում ենք ժելատինն ու խառնում մինչև վերջինիս լուծվելը:
Շաքարավազով ու ջրով օշարակ ենք եփում: Հենց որ օշարակի ջերմաստիճանը հասնում է 100-ի, դեղնուցները սկսում ենք ձեռքի հարիչով հարել: Հենց որ օշարակի ջերմաստիճանը հասնում է 115-ի, այն բարակ շիթով լցնում ենք դեղնուցների մեջ՝ վերջիններս հարելով այնքան, մինչև խառնուրդը հովանա: Ստացված կրեմը լցնում ենք կարամելի մեջ և խառնում: Հովացնում ենք` հասցնելով սենյակային ջերմաստիճանի, ինչից հետո ավելացնում ենք կոնյակը:
135 գր սերուցքը հարում ենք մինչև կայուն փրփրելը և խնամքով խառնում ենք կարամելային կրեմին:
- Կարամելային մուսսը լցնում ենք բիսկվիթի վրա, ծածկում երկրորդ բիսկվիթով, տոգորում օշարակով:
- Դնում ենք սառնարանն ու թողնում 6-8 ժամ կամ ողջ գիշեր: Մատուցելուց առաջ թաղանթն ու օղակները հանում ենք:
- Աղանդերը կարելի է պատել ցանկացած ջնարակով:
Մի քանի փոքրիկ աղանդեր պատրաստելու փոխարեն կարելի է թխել բիսկվիթի երկու շերտ, նույն կերպ հերթագայել մուսսի ու բիսկվիթի շերտերը և ստանալ տորթիկ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: