

- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 5 minutes
Աղանդեր “Կապիկներ”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Իրար հետ խառնում ենք մանրացված թխվածքաբլիթը, կակաոն, հալեցված կարագը և թթվասերը: Կարելի է բաղադրամասերը փոփոխել, կարևորն այն է, որ զանգվածը լինի կպչուն և հեշտությամբ պահի իր ձևը։
- Ձեռքերը թրջում ենք ջրում և գնդեր ձևավորում։
- Դրանք տեղադրում ենք փայտիկների վրա։
- Վերցնում ենք չորաբլիթները և մեջտեղից կիսում։
- Պատրաստում ենք «քթիկները»։ Դրաժեի վրա քսում ենք մի փոքր շոկոլադե կրեմը և ամրացնում մարմելադից կտրված շերտերը։
- Գնդերը պատում ենք շոկոլադե կրեմով։
- Ամրացնում ենք ականջներն ու բերանիկները։ Աչուկները պատրաստում ենք տորթերի ձևավորման համար նախատեսված գունավոր հրուշակեղենային գնդիկներից։
Պատրաստի կապիկները տեղափոխում ենք սառնարան 3 ժամով, ապա հանում ենք և մատուցում:
Ահա այսպիսի զվարճալի ամանորյա աղանդեր։ Կապիկն իր տարում Ձեր գործադրած ջանքերն անպայման կփոխհատուցի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: