- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Աղցան «Բանջարեղենային»
Այս հետաքրքիր աղցանը ծնվել է Տեխասում՝ մեքսիկական խոհանոցի ազդեցությամբ, իսկ այսօր արդեն ունի բազմաթիվ տարբերակներ:
Բաղադրիչներ
- լոբի կարմիր մարինացված - 1 բանկա (կամ էլ 250 գր խաշած լոբի)
- եգիպտացորեն պահածոյացված - 1⁄2 բանկա (150 գր)
- լոլիկ - 300 գր
- տաքդեղ - 300 գր
- սոխ - 50 գր
- ավոկադո - 1 հատ
- բուսայուղ - 6 ճ/գդ
- գինու քացախ - 2 ճ/գդ
- շաքարավազ - 1 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Քաղցր տաքդեղը, լոլիկները խորանարդաձև մանր կտրատում ենք: Ցանկալի է հյութն ու սերմերը նախապես հեռացնել, որպեսզի աղցանն ավելի երկար պահպանվի:
- Սոխը նույնպես մանր կտրատում ենք (եթե սոխը կծու է, ցանկալի է նախապես եռման ջրով դաղել, որպեսզի կծվությունը պակասի):
- Ավոկադոն դանակով երկայնակի կտրում ենք, 90 աստիճան պտտում և կիսում: Այնուհետև կեղևազրկում ենք, խորանարդաձև մանր կտրատում:
- Բուսայուղը, քացախը, շաքարավազը, աղն ու պղպեղը լցնում ենք փոքր բանկայի մեջ, կափարիչն ամուր փակում ու լավ թափահարում:
- Աղցանի բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ (լոբին ու եգիպտացորենը նախապես ցանցի մեջ ենք լցնում, որպեսզի քամվեն):
- Ավելացնում ենք սոուսը և խառնում: Անհրաժեշտության դեպքում աղ ու պղպեղ ենք ավելացնում: Թողնում ենք 20-30 րոպե, որպեսզի թրմվի, թեև կարելի է անմիջապես մատուցել:
- Պատրաստ է:
Շատ հետաքրքիր, համեղ, հյութեղ ու գեղեցիկ աղցան է ստացվում, որը կարելի է մատուցել թե՛ մսեղենի ու ձկնեղենի հետ ու թե՛ որպես առանձին նախուտեստ: Ցանկության դեպքում կարելի է կծու տաքդեղ և մանր կտրատած կանաչի ավելացնել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: