- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15 minutes
Աղցան թաբուլե
Բաղադրիչներ
- բլղուր - 200 գր
- մաղադանոս - 5 ճյուղ
- անանուխ - 3-4 ճյուղ
- սոխ - 2 հատ
- տաքդեղ չիլի - 1 հատ
- հյութ կիտրոնի - 1/2 հատ
- ձիթայուղ - 50 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - 1/4 թ/գդ
- լոլիկ - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Բլղուրը լցնում ենք խորը ամանի մեջ և վրան 1։1,2 հարաբերակցությամբ եռման ջուր ավելացնում։ Աղ ենք ավելացնում և եփում, մինչև ամբողջ ջուրը ներծծվի, այնուհետև կափարիչով ծածկում ենք և մի կողմ դնում։
- Մաղադանոսի ցողունները հանում ենք, թողնում ենք միայն տերևները։ Անանուխն ու մաղադանոսը մանր կտրատում ենք։
- Սոխը մանր կտրատում ենք։
- Հասած, բայց ոչ շատ փափուկ լոլիկները հնարավորինս մանրացնում ենք։ Չիլի տաքդեղի սերմերը հեռացնում ենք և մանր կտրատում։ Որքան դանակը սուր լինի, այնքան կտրատելն ավելի հեշտ կլինի։ Կիտրոնահյութն ու ձիթայուղը խառնում ենք իրար, ավելացնում ենք աղն ու պղպեղը։ Ստացված սոուսը լցնում ենք աղցանի մեջ և լավ խառնում։
- Կարող ենք անմիջապես մատուցել կամ էլ մոտ 1 ժամ սառնարանում թողնել, այնուհետև ավելացնել։
- Բարի ախորժակ:
Ի դեպ, աղցան թաբուլե պատրաստելիս կարող եք լոլիկները լոլիկի մածուկով փոխարինել։ Այս աղցանի մեջ կարող եք ավելացնել նաև հազարի թերթեր 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: