- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Աղցան լեզվով և ոլոռով
Բաղադրիչներ
- ոլոռ կանաչ պահածոյացված - 1 տուփ
- սունկ շամպինիոն - 200 գր
- սոխ - 1 գլուխ
- ձու - 3 հատ
- վարունգ մարինացված - 2 հատ
- մաղադանոս - 2 ճ/գդ (չորացված)
- մայոնեզ - 2 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
- միս խոզի - 2 հատ (լեզու)
Քայլերի հաջորդականություն
- Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք և բուսայուղով տապակում: Ավելացնում ենք կտրատած շամպինիոնները և տապակում ևս 5-7 րոպե: Աղ ու պղպեղ ենք ցանում և հովացնում:
- Նախօրոք եփում ենք լեզուն (2-3 ժամ) և ձողաձև կտրատում:
- Ձվերը 8 րոպե խաշում ենք, հովացնում և խորանարդաձև կտրատում:
- Վարունգները ձողաձև կտրատում ենք:
- Աղցանամանում խառնում ենք բոլոր բաղարիչները:
- Մատուցում ենք:
Ամանորյա սեղանն էլ ավելի համեղ կլինի, եթե պատրաստեք աղցան լեզվով և ոլոռով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: