

- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Աղցան լցոնված նրբաբլիթներով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Նրբաբլիթները պատրաստում ենք ահա այս բաղադրատոմսով:
- Պատրաստում ենք կարտոֆիլի խյուսը և ավելացնում կաթն ու կարագը: Այնուհետև լցնում ենք կտրատած կանաչ սոխն ու ձուկը և խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստանալը:
- Նրբաբլիթների վրա լցնում ենք միջուկը:
- Փաթաթում ենք:
- Պատրաստում ենք սոուսը: Ձիթայուղի մեջ լցնում ենք աղը, պղպեղը, մանանեխը, կիտրոնի հյութը և լավ խառնում ենք:
- Շարում ենք հազարի թերթերը, նրբաբլիթները կտրատում ենք և վրան լցնում սոուսն ու նռան հատիկները: Ահա և վերջ:
Նրբաբլիթներով յուրահատուկ աղցանը պատրաստ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ, մանանեխը կարող ենք պատրաստին օգտագործել, թե միայն հատիկները։