- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Աղցան ծովախեցգետնի ձողիկներով
Բաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 500 գր
- ձու - 5 հատ
- եգիպտացորեն պահածոյացված - 1 տուփ
- վարունգ - 200 գր
- մայոնեզ - 180 գր
- սոյայի սոուս - 10 գր
- սխտոր - 3 պճեղ
- մաղադանոս - մի քանի ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը խաշում ենք և խոշոր խորանարդիկներով կտրատում:
Սխտորը ճզմում ենք, ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատում, ինչից հետո էլ մանրացնում ենք մաղադանոսը:
Այս ամենից հետո մանր խորանարդիկներով կտրատում ենք վարունգը, խառնուրդը լցնում ենք աղցանամանի մեջ և ավելացնում եգիպտացորենը:
- Վերջում ավելացնում ենք սոյայի սոուսը, մայոնեզը, աղն ու պղպեղը:
Աղցանը պատրաստ է:
Ի դեպ, ծովախեցգետնի ձողիկներով աղցան կարող ենք մատուցել թե ճաշին, թե ընթրիքին՝ որևէ ապուրի և խավարտի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: