- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Աղցան ”Ծովային”
Բաղադրիչներ
- կաղամբ - 200 գր (ծովային)
- վարունգ - 200 գր
- ձու - 2 հատ
- եգիպտացորեն - 340 գր
- մայոնեզ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Այս բաղադրատոմսի համար հարմար է պահածոյացված ծովային կաղամբը կամ կշռովի պատրաստի կաղամբը։ Կարող եք չորացրած ծովային կաղամբ վերցնել, որի պատրաստումը մի քիչ այլ է: Ձվերը խաշում ենք և (եռալուց հետո մոտ 10 րոպե) վրան սառը ջուր լցնելով, սառեցնում։ Ձվերը մաքրում ենք և խորանարդիկներով կտրատում։
- Վարունգը խորանարդիկներով կտրատում ենք։
- Աղցանամանի մեջ ենք լցնում ծովային կաղամբը, վարունգը, ձվերն ու եգիպտացորենը։ Ավելացնում ենք մայոնեզը, աղ ենք անում և լավ խառնում։
- Բարի ախորժակ:
Այսպիսի աղցան կարող ենք մատուցել ինչպես մեծ աղցանամանի, այնպես էլ փոքրիկ աղցանամանների մեջ` այդպես յուրաքանչյուրն իր չափաբաժինը կունենա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: