- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 10 minutes
Աղցան ”Ծովաստղ”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Թարմ, թեթև և նրբահամ աղցան՝ ծովաստղի տեսքով: Աղցանի մեջ կարող եք ապխտած իշխան օգտագործել: Կարտոֆիլը կեղևով աղաջրում եփում ենք, այնուհետև սառեցնում: Ձվերը եռալուց հետո մոտ 10 րոպե խաշում ենք, այնուհետև հոսող ջրի տակ սառեցնում: Կարտոֆիլը մաքրում ենք և մանր քերիչով անցկացնում:
- Վարունգը մանր քերիչով անցկացնում ենք, իսկ հավաքված ջուրը թափում (բայց չենք քամում):
- Ծովախեցգետնի ձողիկները շատ մանր կտորներով կտրատում ենք (2 հատ ձողիկը պահում նք ձևավորման համար):
- Ձվերը մաքրում ենք և մանր քերիչով անցկացնում:
- Մեծ և տափակ աման ենք վերցնում: Կարտոֆիլը 2-3 ճ/գդ մայոնեզի հետ խառնում ենք: Կարտոֆիլը դնում ենք ամանի մեջ և ծովաստղի տեսքով ձևավորում ենք: Կարտոֆիլի շերտը պետք է լինի 2 սմ հաստությամբ:
- Վրան ենք լցնում վարունգը, մի քիչ աղ ենք անում և մայոնեզ լցնում: Եթե ամանի մեջ վարունգի հյութ է կաթացել, ապա անձեռոցիկով մաքրում ենք:
- Այնուհետև դնում ենք ծովախեցգետնի շերտը, աղ ենք անում և մայոնեզ լցնում:
- Ձվերը մայոնեզի և 1 պտղունց աղի հետ խառնում ենք և լցնում աղցանի վրա:
- Անուհետև աղցանը ծածկում ենք կարմիր ձկան շերտերով: Ավելի հարմար է աղցանը ձկան մեծ կտորներով փաթաթել, այնուհետև բաց մնացած տեղերը՝ փոքր շերտերով փաթաթել:
- Ծովախեցգետնի մնացած ձողիկները 1-2մմ հաստությամբ բարակ կտորներով կտրատում ենք: Ձողիկները շարում ենք շոշափուկների վրա:
- Կարող ենք աղցանի շուրջը կիտրոնով և մաղադանոսով ձևավորել: Մեր աղցանը պատրաստ է:
Այս համեղ ու յուրօրինակ աղցանն անպայման փորձել է պետք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: