- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 10 minutes
Աղցան կաղամբով և կակաչի սերմերի լցոնով
Բաղադրիչներ
- Lցոնի համար`
- կեֆիր - 1 բաժակ
- քացախ խնձորի - 1/4 բաժակ
- մեղր - 1/4 բաժակ
- կակաչի սերմ(мак) - 3 ճ/գդ
- աղ - 1,5 թ/գդ
- պղպեղ սև - 1 ճ/գդ
- Աղցանի համար՝
- կաղամբ - 1 հատ (միջին)
- գազար - 3 հատ
- խնձոր - 2 հատ
- սոխ կանաչ - 5 թև
- մաղադանոս - 2 ճ/գդ (կտրատած)
- հյութ կիտրոնի - 100մլ
Քայլերի հաջորդականություն
- Լցոնը պատրաստելու համար, լցոնի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ և հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։ Ըստ ճաշակի համեմունքներ ենք ավելացնում, այնուհետև տեղափոխում ենք սառնարանը։ Որպեսզի լցոնն ավելի հարթ լինի, մեղրի քանակությունը կարող ենք ավելացնել. 1/4-ի փոխարեն 1/3 բաժակ մեղր։
- Գազարը մաքրում ենք և անցկացնում ենք քերիչով։ Խնձորները սերմերից մաքրում ենք և ձողաձև կտրատում։ Կտրատած խնձորները կիտրոնահյութով ցողում ենք, որպեսզի չսևանան։
- Սոխը շրջանաձև կտրատում ենք։
- Մաղադանոսը մանրացնում ենք։ Կաղամբը բարակ-բարակ կտրատում ենք (կամ անցկացնում կաղամբի քերիչով) և լցնում մեծ աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք խնձորները, գազարը, կանաչ սոխը և մաղադանոսը, լավ խառնում ենք։
- Վրան կակաչի լցոն ենք լցնում և խառնում։
- Մատուցելուց 45-60 րոպե առաջ տեղափոխում ենք սառնարանը։
- Բարի ախորժակ
Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ աղցան կաղամբով և կակաչի սերմերի լցոնով, որը հարմար է մատուցել թե ճաշին, և թե ընթրիքին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: