- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 53 minutes
Աղցան ”Կարապներ”
Բաղադրիչներ
- նեխուր - 150 գր(արմատ)
- սոխ կանաչ - 35 գր
- մանդարին - 2 հատ
- պանիր - 150 գր
- հավի բուդ - 1 հատ
- մայոնեզ - 2 ճ/գդ
- ընկույզ - 35 գր
- ձու - 2 հատ
- Մսի համար՝
- մեղր - 1 ճ/գդ
- սոյայի սոուս - 2 ճ/գդ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- աղ - 2 պտղունց
- պղպեղ սև - 2 պտղունց
- ընկույզ - 35 գր
- Խմորի համար՝
- ջուր - 25 մլ
- կաթ - 25 մլ
- կարագ - 25 գր
- ալյուր - 25 գր
- աղ - 1 պտղունց
- ձու - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Սկզբի համար պետք է բուդը մարինացնենք։ Մարինադի համար տարայի մեջ լցնում ենք մեղրը, սոյայի սոուսը և բուսայուղը, այնուհետև ավելացնում ենք կիտրոնահյութը, պղպեղը և աղը։
Հավի բուդը կաշվեհան ենք անում և 1 ժամով դնում մարինադի ջրի մեջ (ժամանակ առ ժամանակ շրջում ենք բուդը մի կողմից մյուս կողմ)։
Մարինացված բդի վրա բոլոր կողմերից ընկույզ ենք ցանում, փաթաթում փայլաթիթեղի մեջ և 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 25 րոպե եփում։
Այդ ընթացքում նեխուրի արմատը անցկացնում ենք մանր քերիչով։
- Մանդարինի կեղևն ու թաղանթը հեռացնում ենք և կտորների բաժանում։
Ձուն եփում ենք, դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնում։ Սպիտակուցները անցկացնում ենք մանր քերիչով (կամ էլ ավելի հեշտ կլինի մանր կտրատել)։
Խառնում ենք մայոնեզը, ձուն և կանաչ սոխը։
Սոուսի մեջ ավելացնում ենք նաև աղացած ընկույզը։
- Նեխուրը, ձվի սպիտակուցներն ու ընկույզով սոուսը միացնում ենք իրար։
Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով։
Բուդը 25 րոպե եփելուց հետո հանում ենք ջեռոցից, փայլաթիթեղը բացում ենք, բուդի վրա լցնում մնացած մարինադը և գրիլի վրա 8-10 րոպե կարմրացնում։
Սառելուց հետո բուդը մասերի ենք բաժանում այնպես, որ յուրաքանչյուր կտորի վրա ընկույզի շերտ լինի։
- Աղցանամանի մեջ ենք դնում բուդը և մանդարինը։
Վրայից լցնում ենք ընկուզա-նեխուրային շերտը։
Այնուհետև լցնում ենք քերած պանիրը։
Խմորի համար կաթսայում միացնում ենք կաթը, աղը, կարագը և ջուրը, գոլորշու վրա տաքացնում ենք այնքան մինչև լուծվի, այնուհետև ավելացնում ենք ալյուրը և առանց կրակից հանելու 2-3 րոպե խառնում։ Պետք է ստանանք առաձգական համասեռ զանգված։ Թողնում ենք 3-4 րոպե, որ սառչի և ավելացնում ենք 1 հատ ձու։
- Գեղեցիկ կարապներ ստանալու համար եփված խմորը լցնում ենք փոքր կլոր անցքով խոհարարական ներարկիչի մեջ։ Եթե ներարկիչ չունենք, կրեմը լցնում ենք պոլիէթիլենային փաթեթների մեջ և ծայրը կտրում։ Խմորը թևերի, պոչի և վզի տեսքով լցնում ենք յուղաթղթի վրա և թխում 15-18 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Աղցանի յուրաքանչյուր բաժինը կարապի տեսքով զարդարում ենք։
Ամանորյա աղցան՝ հյութեղ, սննդարար և թեթև։ Այս աղցանի համը, վստահ ենք, շատերը կհավանեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Mutk gorzelu hamar
Լիդա ջան խնդրում եմ պարզաբանեք Ձեր հարցը 🙂