

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Աղցան Կեսար
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 200գր
- լոլիկ չերրի - 100գր կամ 1 հատ սովորական լոլիկ
- պանիր պարմեզան - 50գր
- հազարի թերթեր - 1 կապ
- հաց սպիտակ - 1/2 հատ բատոն
- սխտոր - 1 պճեղ
- ձիթայուղ
- աղ
- պղպեղ սև
- Սոուսի համար՝
- ձվի դեղնուց - 2 հատ
- ձիթայուղ - 100մլ
- հյութ կիտրոնի - 3ճ/գդ
- սխտոր - 1-2 պճեղ
- մանանեխ - 1-2թ/գդ
- աղ
Քայլերի հաջորդականություն
- 2ճ/գդ ձիթայուղի մեջ լցնել կտրատված 1 պճեղ սխտորը, ապա թողնել այդպես 30 րոպե, որից հետո հանել սխտորի կտորները:
Բատոնի շերտերից առանձնացնել կողքերի չոր մասը, ապա կտրատել խորանարդիկներով: Լցնել ջեռոցի տապակի վրա, ապա վրան ցանել սխտորի համով ձիթայուղը և խառնել:
- Տեղափոխել տապակը 150 աստիճան տաքացրած ջեռոց 20-40 րոպեով մինչև չորահացերի կարմրավուն երանգի ստանալը:
- Սոուսը պատրաստելու համար ձուն խաշել, թողնել սառչի և առանձնացնել դեղնուցները սպիտակուցից:
Սխտորի ճզմիչով անցկացնել դեղնուցները, սխտորը և լցնել առանձին ամանի մեջ: Ավելացնել նաև մանանեխը, կիտրոնի հյութը, 1 փոքրիկ պտղունց աղը և լավ խառնել:
- Մաս առ մաս ավելացնել ձիթայուղը և խառնել ստացված զանգվածը: Սոուսը միանգամից միատարր չի կարող ստացվել, ուստի թողեք այն միառժամանակ մնա սենյակային ջերմաստիճանում լուծվելու:
- Հավի կրծքամիսը կտրել մեջտեղից, համեմել աղով, պղպեղով և տապակել ձիթայուղով պատված թավայի մեջ:
- Սոուսը գդալով լավ խառնել մինչև նրա միատարր դառնալը:
- Մեծ ափսեի վրա շարել հազարի թերթերը, վրան տեղադրել հավի ձողիկներով կտրատված միսը, չորահացը, ապա խոշոր քերիչով անցկացրած պարմեզանը:
- Աղցանի վրա շաղ տալ սոուսը և շարել կտրատված լոլիկները:
Ի դեպ, Կեսար աղցան պատրաստելու 150-ից ավել բաղադրատոմս կա:
Ներկայացված հավի մսով և պիկանտ սոուսով տարբերակը փորձելուց հետո պատրաստեք նաև հայտնի աղցանի մյուս տեսակները:
—–
Մի փոքր պատմություն
Կեսար աղցանն առաջացել է Հյուսիսային Ամերիկայում` “չոր”, հակաալկոհոլային օրենքի տարիներին: Այդ ժամանակներում տղամարդիկ հաճախ մեկնում էին հարևան երկրներ` պարզապես ոգելից ըմպելիքներ ճաշակելու համար, իսկ նույն երկրների գինետներն ու գարեջրատները մեծ գումարներ էին վաստակում մաքսանենգ խմիչքի վաճառքից:
Նմանատիպ մի գինետուն էլ կար ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին: Այն պատկանում էր իտալացի Կեսար Կարդինիին: Այդ ռեստորանում մի անգամ անկախության օրը մեծ քանակությամբ հաճախորդներ կային և շուտով մթերքը սկսեց չբավականացնել խորտիկներ պատրաստելու համար:
Այդ ժամանակ Կեսարը խառնեց այն ամենն,ինչ մնացել էր, և, ինչպես կռահեցիք, ստեղծեք նշանավոր աղցանը: Հյուրերին այն շատ դուր եկավ: Ասում են` նրանց մեջ կային նաև այն ժամանակի հայտնի մարդիկ:
և այսպես, Կեսար Աղցանը շատ սիրվեց բոլորի կողմից, իսկ համեստ գինետունը դարձավ ամենահայտնի ռեստորաններից մեկը:
Ի դեպ, Կեսար աղցանի դասական տարբերակում միս չի օգտագործվում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ։ Իսկ հնարավո՞ր է պարմեզան պանիրը փոխարինել այլ տեսակի պանիրով։ Շնորհակալություն
Բարև Ձեզ Գոհար ջան, այո, ցանկության դեպքում կարող եք պատրաստել Ձեր նախընտրած պանրով
Շնորհակալություն։
Barev dzez, sousi ayl tarberakner chkan?
Կարող ենք սոուսի փոխարեն մայոնոզ օգտագործել
Կարող եք, սիրելի Վերա, բայց սոուսը յուրահատուկ համ է հաղորդում աղցանին:
լավ շնորհակալություն
Միշտ պատրաստ ենք օգնել։ ։)
կարող ենք չավելացնել կիտրոնի հյութ՞
Սիրելի Հասմիկ, կիտրոնի հյութը յուրահատուկ համ է հաղորդում սոուսին, բայց եթե չեք ցանկանում, կարող եք չավելացնել։ ։)
Մանանեխի փոխարեն ինչ կարելի է ավելացնել