- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Աղցան Կեսար
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 1 հատ
- ձու - 3 հատ
- ձիթապտուղ սև - 60 գր
- պանիր ֆետա - 200 գր
- լոլիկ - 3 հատ
- հաց սպիտակ - ըստ ճաշակի
- ռեհան - 1 թ/գդ (չորացրած)
- օրեգանո - 2 թ/գդ
- ձիթայուղ - 2 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պապրիկա - ըստ ճաշակի
- հազարի թերթեր - մի քանի ճյուղ
- Սոուսի համար՝
- ձու - 1 հատ
- մանանեխ - 1 ճ/գդ
- սխտոր - 2 պճեղ
- սոուս վուսթերյան - 2 թ/գդ
- հյութ կիտրոնի - 1-2 ճ/գդ
- ձիթայուղ - 80 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը խառնում ենք համեմունքների հետ և թողնում մարինացվի, այնուհետև 2 կողմից տապակում ենք: Ձվերը խաշում ենք և 4 մասի բաժանում, ֆետան մանր խորանարդիկների ենք բաժանում, իսկ հազարի թերթերը ձեռքով կտրում:
Պատրաստում ենք սոուսը: Ձուն հարում ենք, ավելացնում ճզմած սխտորը, վուսթերյան սոուսը, աղը, պղպեղը, կիտրոնի հյութը և լավ խառնում ենք: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ձիթայուղն այնքան, մինչև ստանանք մայոնեզի խտության սոուս:
Հացը խորանարդիկների ենք բաժանում, թաթախում ձիթայուղի և համեմունքների մեջ և տապակում:
Աղցանի բոլոր բաղադրիչները խառնում ենք:
- Ահա և վերջ:
Աղցան Կեսար … խոսքերն ավելորդ են 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez,nereceq isk vusteryan sous tnayin paymannerum hnaravor e patrastel?
Անահիտ ջան, այն կարող եք գնել սուպերմարկետներից 🙂
Shnorhakalutyun anchap
🙂 Վայելեք