- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
Աղցան Կուլիչ
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 250 գր
- կարտոֆիլ - 150 գր
- սունկ շամպինիոն պահածոյացված - 100 գր
- սոխ - 100 գր
- պանիր - 50 գր
- ձու - 3 հատ
- մայոնեզ - ըստ ճաշակի
- թթվասեր - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- պաքսիմատ - ըստ ճաշակի
- պղպեղ բուլղարական
Քայլերի հաջորդականություն
Մոտենում է Սուրբ Զատիկը։ Ժամանակն է համեղ ու յուրահատուկ բաղադրատոմսեր փնտրելու՝ Զատիկի սեղանը զարդարելու համար ոչ միայն համեղ, այլ գեղեցիկ ուտեստներով։
- Սոխը տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ, ավելացնում ենք մանր կտրատած հավի փափկամիսն ու շարունակում ենք տապակել մոտ 5 րոպե։ Այնուհետև համեմում ենք աղով ու պղպեղով։
Ձուն եփում ու թողնում ենք, որ սառչի։
- Պատրաստում ենք աղցանի շերտերը։ Առաջին շերտի համար կարտոֆիլն անցկացնում ենք խոշոր, իսկ պանիրը՝ մանր քերիչով, ավելացնում ենք մայոնեզը։
- Երկրորդ շերտը հավի փափկամսի ու սոխի զանգվածն է։
- Հաջորդ շերտի համար մարինացված սունկը կտրատում ենք։
- Ձուն անցկացնում ենք խոշոր քերիչով և խառնում ենք մայոնեզի հետ։
- Աղցանը օղակաձև ու շերտ-շերտ դասավորում ենք և անպայման լավ սեղմում ենք։ Որպես ձևաման կարելի է օգտագործել բանկա, պլաստմասսայե տարա և այլն։ Զանգվածը լավ սեղմելուց հետո, հանում ենք ձևամանից, մի փոքր էլ ավելացնում ենք ձվի ու մայոնեզի զանգված գլխարկի տեսքով։
- Աղցանը պատում ենք պաքսիմատով, իսկ վերին հատվածի համար թթվասերին ու մայոնեզին ավելացնում ենք 1 թ/գ ջուր, խառնում ենք ու լցնում վրան։
- Զարդարում ենք մանր կտրատած գունավոր բանջարեղենով։
Սուրբ Զատիկի այլ համեղ բաղադրատոմսեր կարող եք գտնել այստեղ։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: