- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Աղցան հավի կրծքամսով և բանջարեղենով
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 400 գր
- կաղամբ - 200 գր (պեկինյան)
- վարունգ - 1 հատ
- տաքդեղ - 2 հատ
- յոգուրտ դասական - 200 գր
- ձիթայուղ - 2 ճ/գդ
- լոլիկ - 4 հատ
- ձու - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը կտրատում ենք (յուրաքանչյուր կտորը մոտ 100 գր) և մուրճիկով թեթևակի ծեծում: Աղ ու պղպեղ ենք ցանում, գրիլ-թավայի մեջ տապակում 1 ճ/գդ բուսայուղով: Պատրաստ լինելուն պես թավայից հանում ենք և թողնում, որ հովանա:
- Պեկինյան կաղամբի տերևները մանրացնում ենք, վարունգն ու քաղցր տաքդեղները՝ ձողաձև կտրատում:
- Բանջարեղենը լցնում ենք կաղամբի թերթիկի վրա և համեմում ըստ ճաշակի:
- Հավի կրծքամիսը երկար, ձողաձև կտրատում ենք ու լցնում բանջարեղենների վրա:
- Պատրաստում ենք թանձրուկը: Յոգուրտը, 1 ճ/գդ ձիթայուղը, աղն ու պղպեղը խառնում ենք:
- Թանձրուկը լցնում ենք բանջարեղենի ու հավի մսի վրա, աղցանի վրա դնում կտրատած խաշած ձու և լոլիկի կտորներ: Համեմում ենք ըստ ցանկության:
- Մատուցում ենք անմիջապես:
Ձեր ընթրիքն ավելի համեղ ու յուրահատուկ կլինի, եթե պատրաստեք աղցան հավի մսով ու բանջարեղենով: Համոզվա՛ծ եղեք՝ ընտանիքի անդամները շատ գոհ կլինեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk dasakan yogurt, nshanakum e ttvaser kam matun?
Կարինե ջան, պետք է յոգուրտ օգտագործեք 🙂