- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Աղցան հավի կրծքամսով և չորահացով
Բաղադրիչներ
- լոլիկ - 2-3 հատ
- հավի կրծքամիս - 500 գր
- պանիր - 150 գր
- լոբի կարմիր մարինացված - 1 տուփ
- հազարի թերթեր - ըստ ճաշակի
- չորահաց - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- մայոնեզ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Լոլիկները մանր կտրատում ենք:
- Հազարի թերթերը նույնպես մանր կտրատում ենք, պանիրը՝ քերում:
- Հավի կրծքամիսը մանր կտրատում ենք և թույլ կրակի վրա մոտ 20 րոպե շոգեխաշում, մինչև ողջ հեղուկը դուրս գա (կարող ենք նաև թեթևակի տապակել):
Բոլոր կտրատած բաղադրիչները, կարմիր լոբին խառնում ենք իրար և համեմում մայոնեզով ու աղով:
- Աղցանը մատուցելուց առաջ վրան չորահաց ենք լցնում:
Ի դեպ, հավի կրծքամսով այս աղցանը կարող եք նաև առանց կարմիր լոբու պատրաստել, նույնպես շատ համեղ կլինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: