

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Աղցան հավի մսով և լոբով
Բաղադրիչներ
- հավի միս - 700 գր (ապխտած)
- վարունգ - 1 հատ
- վարունգ մարինացված - 3 հատ
- լոբի սպիտակ մարինացված - 1 բանկա
- լոբի կարմիր մարինացված - 1 բանկա
- գազար - 200 գր
- մայոնեզ - 200 գր
- սոխ կանաչ - ըստ ճաշակի
- ձու - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի միսն առանձնացնում ենք կաշվից և մանր կտրատում:
- Գազարը խաշում ենք և կտրատում:
- Վարունգները նույնպես կտրատում ենք:
- Ձվերը խաշում և փշրում ենք և լոբիների հետ լցնում աղցանի մեջ:
- Սոխը նույնպես մանրացնում ենք և միացնում բաղադրիչներին:
- Ավելացնում ենք մայոնեզը:
- Ահա և վերջ:
Հավի մսով աղցան կարող ենք պատրաստել հատկապես Ամանորին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: