

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
Աղցան «Մազուրկա»
Բաղադրիչներ
- լոբի կարմիր - 1 տուփ
- եգիպտացորեն պահածոյացված - 1 տուփ
- պղպեղ բուլղարական - 2 հատ
- վարունգ մարինացված - 2 հատ
- ընկույզ - 100 գր
- սխտոր - 2-3 ատամիկ
- մաղադանոս - ըստ ճաշակի
- ձիթայուղ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Վարունգն ու պղպեղը խորանարդաձև կտրատում ենք, իսկ ընկույզը՝ մանրացնում։
- Կանաչին լվանում, չորացնում ու մանր կտրատում ենք։ Պահածոյացված լոբին ու եգիպտացորենն ազատում ենք հեղուկից, իսկ սխտորը ճզմում ենք։
- Լոբին, եգիպտացորենը, վարունգը, պղպեղը, ընկույզն ու կանաչին լցնում ենք աղցանամանի մեջ, լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք սխտորը, ձիթայուղն ու համեմում ենք աղով։
Ստացվում է շատ համեղ աղցան։
Բարի ախորժակ։ ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: