- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Աղցան ”Մայրաքաղաքային”
Բաղադրիչներ
- միս տավարի - 300 գր
- կարտոֆիլ - 350 գր
- ոլոռ կանաչ պահածոյացված - 400 գր
- ձու - 4 հատ(խաշած)
- վարունգ մարինացված - 100 գր
- սոխ - 150 գր
- մայոնեզ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Միսը եփում ենք (եռալուց հետո մոտ 40 րոպե):
Կարտոֆիլը եփում ենք և թողնում, որ սառչի։
Սոխը մանր կտրատում ենք։
Սոխի վրա եռման ջուր ենք լցնում և 10 րոպե թողնում, այնուհետև այդ ջուրը թափում ենք և սոխը սառը ջրով լվանում։
Միսը խորանարդաձև կտրատում ենք։
- Կարտոֆիլը մաքրում ենք և խորանարդաձև կտրատում։
Ձուն մանրացնում ենք։
Վարունգը մանր կտրատում ենք։
Կարտոֆիլը, միսը, սոխը, ոլոռը, ձուն և վարունգը խառնում ենք իրար ։
Այնուհետև այդ ամենին խառնում ենք մայոնեզը և աղ անում:
- Ձևավորում ենք ըստ ճաշակի և ամեն բան պատրաստ է:
Կան ուտեստներ, որոնց տեսքն ու համը ինչ-որ հիշողություններ են արթնացնում։ Մայրաքաղաքային աղցանն ամանորյա աղցան է. այն ասոցացվում է Ամանորի, տոնածառի, նվերների հետ։ Մսի փոխարեն կարող եք երշիկ օգտագործել, բայց մսով, անկասկած, ավելի համեղ կստացվի։ Ոլոռով կարող եք աղցանին տոնածառի տեսք տալ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Lavn e
Սիրելի Հասմիկ, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)