- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
Աղցան «Մարտի 8»
Բաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 200 գր
- ձու - 3 հատ
- եգիպտացորեն պահածոյացված - 360 գր
- մայոնեզ - 3 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն խորանարդաձև կտրատում ենք։
- Նույն ձևով կտրատում ենք ծովախեցգետնի ձողիկները։
- Տարայի մեջ լցնում ենք ձուն, ծովախեցգետնի ձողիկները, պահածոյացված եգիպտացորենը։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ենք մայոնեզն ու կրկին խառնում։
- Մեծ ափսեի մեջ դնում ենք երկու տարբեր չափերի բաժակներն այնպես, որպեսզի 8 ստացվի։ Ապա լցնում ենք աղցանն ու 8-ի տեսք ենք տալիս։
- Աղցանը ձևավորում ենք մնացած եգիպտացորենով։
- Աղցանը զարդարում ենք սամիթի ճյուղերով։
Ահա և վերջ։ Կարելի է մատուցել աղցանն ու զարմացնել կանանց։ Մատուցելուց առաջ բաժակները հանում ենք։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: