- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Աղցան ”Նեպտուն”
Բաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 200 գր
- կաղամար - 200 գր
- վարունգ - 150 գր
- ձու - 4 հատ
- աղ - ըստ ճաշակի
- մայոնեզ - (կամ թթվասեր) ըստ ճաշակի
- հազարի թերթեր - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը խաշում ենք՝ եռալուց հետո ևս 10 րոպե: Սառեցնում ենք, կարող ենք հոսող ջրի տակ պահել: Կաթսայի ջուրը հասցնում ենք եռման աստիճանի և աղ ենք ավելացնում:
- Անհրաժեշտության դեպքում կաղամարի կաշին հանում ենք: Այնուհետև լցնում ենք եռացող ջրի մեջ և ուղիղ 3 րոպե եփում ենք:
- Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատում ենք:
- Կաղամարները մանր կտրատում ենք:
- Ձվերը նույնպես մանր կտրատում ենք:
- Վարունգները կեղևազատում ենք և քերիչով անցկացնում: Բոլոր բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ:
- Թեթևակի աղ ենք անում, մայոնեզ լցնում և խառնում:
- Կարող ենք մատուցել հազարի թերթերի հետ:
Ի դեպ, այսպիսի աղցան կարող եք մատուցել մակարոնի կամ ջեռոցում եփված կարտոֆիլի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: