- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
Աղցան «Ներշնչանք»
Բաղադրիչներ
- սունկ - 500 գր
- հավի կրծքամիս - 500 գր
- պանիր - 200 գր
- չիր սալորի - 200 գր
- սոխ - 1 գլուխ
- ընկույզ - 1 բաժակ
- մայոնեզ
Քայլերի հաջորդականություն
- Սունկը մանր կտրատում և 8-10 րոպե տապակում ենք մանր կտրատած սոխի հետ բուսայուղով լի տապակի մեջ։
- Հավի կրծքամիսը եփում ենք, ապա թողնում ենք, որ սառչի, մանր կտրատում ու լցնում ենք աղցանամանի մեջ։ Այնուհետև պատում ենք մայոնեզով։
- Սալորաչիրը լցնում ենք եռացրած ջրի մեջ ու 5 րոպե թողնում, որպեսզի փափկի։
Ապա չորացնում ու կտրատում ենք։ Լցնում ենք մսի շերտի վրա ու կրկին պատում մայոնեզով։
- Պանիրը խոշոր քերիչով անցկացնում, լցնում ենք աղցանի մյուս շերտերի վրա ու կրկին պատում ենք մայոնեզով։
- Ընկույզը մանր կտրատում ենք, ապա գեղեցիկ ձևավորում ենք աղցանն ու 2 ժամ պահում սառնարանում։
Հավի կրծքամսով շատ համեղ աղցան, որը կարելի է պատրաստել նաև տոնական սեղանների համար։ ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: