- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Աղցան շերտավոր խմորի ցանցի մեջ
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 300 գր
- ձու - 4 հատ
- պանիր - 100 գր
- յոգուրտ դասական - 200 գր
- մանանեխ - 1 ճ/գդ
- աղ - մի պտղունց
- քարրի - ¼ թ/գդ
- պղպեղ սև - մի պտղունց
- պատրաստի շերտավոր խմոր - 1 տուփ
- խաղող - 200 գր
- հավի ֆիլե - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Հավի ֆիլեն մաքրում ենք և քարրիով տապակում բուսայուղի մեջ:
- Շամպինիոնը նույնպես տապակում ենք և ավելացնում հավի ֆիլեին:
- Ձուն խաշում ենք, կտրատում և լցնում մեր ստացված զանգվածի մեջ:
- Ավելացնում ենք պանիրը:
- Ինչպես նաև երկու մասի բաժանած խաղողը:
- Ցանցը պատրաստելու համար անհաժեշտ է փայլաթիթեղ և խնձոր:
- Խնձորը փայլաթիթեղով փաթաթում ենք:
- Շերտավոր խմորը հատուկ դանակի օնությամբ ցանցաձև կտրատում ենք:
- Ցանցը ձգում ենք, փաթաթում խնձորին և 200 աստիճան տաքացած ջեռոցում թխում մինչ ոսկեգունելը (ջեռոցում խնձորը չափերով կփոքրնա և ցանցից հեշտությամբ դուրս կգա):
- Ահա և վերջ:
- Ստացանք համեղ, գեղեցիկ և յուրահատուկ աղցան:
- Վայելում ենք:
Աղցան շերտավոր խմորի ցանցի մեջ… էլ ինչը կարող է ավելի գեղեցիկ լինել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Kaseq vorteghic karogh em gnel ed danakic cancadzev xmor ktrtelu hamar
Գոհար ջան, կարող եք ձեռք բերել թխվածքների մասնագիտացված խանութներից 🙂