- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10-15 minutes
Աղցան ՛՛Ռաֆաելլո՛՛
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձկան փափկամսով, պանրով, խաշած ձվերով և մի քիչ սխտորով նրբահամ աղցան։ Ձուկը պետք է յուղոտ լինի։ 10 հատ գնդիկ է ստացվում։ Ձկան ֆիլեն հալեցնում ենք և աղաջրում թույլ կրակի վրա եփում։ Պետք է եռալուց հետո 10-15 րոպե եփել։ Սառեցնում ենք։
- Ձվերը խաշում ենք։ Եռալուց հետո 10 րոպե եփում ենք, այնուհետև հոսող ջրի տակ սառեցնում։ Ձկան փափկամիսը շատ մանր կտորներով կտրատում ենք։
- Ձվերը մաքրում ենք և մանր քերիչով անցկացնում։
- Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք։ Ձկան փափկամիսը, ձվերն ու պանիրը լցնում ենք աղցանամանի մեջ։
- Ավելացնում ենք մայոնեզը և ճզմած սխտորը։ Պղպեղով համեմում ենք և խառնում` մինչև միասեռ զանգված ստանանք: Անհրաժեշտության դեպքում մի քիչ աղ ենք անում։ Նուշի վրա եռման ջուր ենք լցնում, 5 րոպե թողնում ենք, այնուհետև կեղևազատում։ Նուշը մանրացնում ենք (շատ չենք մանրացնում)։
- Ձկան փափկամսով պատրաստված զանգվածով ընկույզի չափ գնդիկներ ենք ձևավորում։ Գնդիկները թաթախում ենք մանրացված նուշի մեջ։
- Հազարի թերթերը դնում ենք մատուցարանի վրա և գնդիկները շարում վրան։
Ի դեպ, այսպիսի աղցան կարելի է պատրաստել ինչպես տոնական սեղանի, այնպես էլ ֆուրշետի սեղանի համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: