- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Աղցան սնկով և հավի մսով
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 1 հատ (եփած-ապխտած)
- սունկ շամպինիոն պահածոյացված - 170 գր
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- ընկույզ - 50 գր
- մայոնեզ - 50 գր
- թթվասեր - 50 գր
- սխտոր - մի փոքր պճեղ
- պանիր - 50 գր (չոր)
- կանաչի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կրծքամիսը մանր կտրատում ենք:
- Ընկույզը կոտրատում ենք, բուլղարական տաքդեղը խորանարդաձև կտրատում: Սնկի վրա ջուր ենք լցնում, որպեսզի աղաջուրը մաքրվի: Ցանկության դեպքում կարելի է սունկը 10 րոպե թողել կաթի մեջ, հետո հանել:
Մայոնեզն ու թթվասերը խառում ենք, սխտորը ճզմում մեջը: Շերտ-շերտ դարսում ենք հավի միսը, մայոնեզի ու թթվասերի խառնուրդը, ընկույզը, պանիրը, բուլղարական տաքդեղը:
- Կրկին լցնում ենք մայոնեզի շերտն ու սնկերը: Զարդարում ենք կանաչիով և մատուցում:
Այս համեղ աղցանի մի առավելությունն էլ այն է, որ շատ արագ է ստացվում, քանի որ արդեն եփած-ապխտած հավի մսով է պատրաստվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: