- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Աղցան “Սունկ”
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն պահածոյացված - 300 գր
- գազար - 200 գր (կորեական)
- պանիր - 200 գր
- կարտոֆիլ - 3 հատ (խաշած)
- վարունգ մարինացված - 3 հատ
- միս տավարի - 100գր (խաշած)
- սամիթ - 100 գր
- մայոնեզ
Քայլերի հաջորդականություն
- 1. Այս ուտեստը պատրաստելիս ամենակարևորը հարմար կաթսայի ընտրությունն է (երևի ամենահարմարը միջին չափի կաթսան է)։ Սնկերը շարում ենք կաթսայի մեջ` գլխիվայր։
- Սնկերի վրա ենք լցնում մանրացրած կանաչին։
- Այնուհետև շարում ենք մանր կտրատած խաշած կարտոֆիլը։
- Սեղմում ենք և մայոնեզով պատում։ Այնուհետև շարում ենք վարունգը, որից հետո մայոնեզի շերտը։ Հետո դնում ենք կտրատված մսի շերտը` վրայից մայոնեզի շերտը։ Այնուհետև դնում ենք կորեական գազարը:
- Ապա մայոնեզի շերտը, որից հետո պանիրը։
- Վերջում կաթսան շրջում ենք մատուցարանի վրա և ահա պատրաստ է մեր գեղեցիկ աղցանը։
Եթե մեր աղցանին համապատասխան կաթսա չունենք, կարող ենք պատրաստել 2 անգամով` ավելի փոքր կաթսաների մեջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: